Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ ՇոյգուՑեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան«Պաշտոններն անցողիկ են». Եղեգիսի 20-ամյա համայնքապետը հրաժեշտ է տվել պաշտոնին
Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է
Չի կարելի խրախուսել բռնությունը. Մանասյանը՝ ԱԺՆծեծուջարդը Փաշինյանի կողմց քաջալերեու մասինՀզոր պայթյուն թուրքական Իզմիրի մետալուրգիական գործարանում. կան զոհերՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան ԱվինյանԲանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն առանց եվրոպական եռյակի մասնակցության. Պեսկով
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. Դավիթ ԽուդաթյանՆոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ ԲաղայիՁմեռային հեքիաթն արդեն հասել է «Զորաց Քարեր» և «Ամբերդ ամրոց»Ես ընդհանրապես չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված. ՄԻՊՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». ՓաշինյանԸնդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլև՝ երկար սպասված. Մալյան
Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում
Գագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներ
Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզըՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն
Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կրակովում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԱրցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում էԱլեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանըԶգուշացե՛ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄԻՊ գրասենյակին 2027–ին գրեթե 4 մլն դրամով ավելի կհատկացվի. հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծըՓոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ էՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Նարե ՍիմոնյանՀայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. ԶուրաբյաԱսում էր՝ Շուշի են մտել, հասկանո՞ւմ ես. զոհվածի հարազատ (տեսանյութ)Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներովՊատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ չզոհվածները չեն ստանում․ Արտակ ԲեգլարյանՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՌԴ ՊՆԱյս իշխանությունները չեն ցանկանում գերիների մի մասի վերադարձը. Արտակ Բեգլարյան
Վազող տողեր

Արցախի տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթը է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից.

«Պարոն Նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր և պարտավորեցնող առաքելության մեջ:

Խոսքս ցանկանում եմ սկսել նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հարգանքի տուրք մատուցելով. վերջինիս մեկ տասնամյակից ավելի հանձնառությունն ու փորձը Գործակալությանը մղել են բազում ուշագրավ նվաճումների ՄԱԳԱՏԷ-ի՝ գլխավոր տնօրեն Ամանոյի առաջարկի հիման վրա առաջ քաշված նշանաբանի ներքո՝ «Ատոմները հանուն խաղաղության և զարգացման»: 2019-ի մայիսին պարոն Ամանոն աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իմ երկրի ղեկավարության հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները հանդիսացան Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բեղմնավոր համագործակցության վկայություն և նախանշեցին նոր ուղղություններ մեր ապագա համատեղ ջանքերի համար:

Պարոն նախագահ,

Կցանկանայի ընդգծել այս համաժողովի բացառիկ ընդգրկունությունը, որը մեզ՝ անդամ-պետություններիս, հնարավորություն է ընձեռում կիսել հեռանկարները, մարտահրավերները և ձեռքբերումները, համատեղ ուրվագծել այն միջոցառումները, որոնք երկխոսության և համագործակցության միջոցով կխթանեն գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդումը: Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները։

2016 թվականի Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովից ի վեր, ցավոք, աշխարհը չի դարձել ապրելու համար առավել լավ և անվտանգ: Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են: ՄԱԳԱՏԷ-ի կողմից անդամ պետությունների ազգային անվտանգության ռեժիմները բարելավելու նպատակով վերջիններիս տրամադրվող շարունակական աջակցությունն անփոխարինելի է:

Պարոն նախագահ,

Որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը:

Հաշվի առնելով, որ անդամ պետությունում միջուկային անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջովին այդ պետության իրավասության տիրույթում է, մենք մշտապես մեր ամուր աջակցությունն ենք հայտնել միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում և չտարածման ռեժիմում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ունեցած էական և առաջատար դերին: Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը իմ Կառավարության համար կենսական նշանակություն ունի՝ տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության առումով:

Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը:

Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել:

Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագիրը ուրվագծում է հստակ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացվող ազգային միջոցառումների վերանայումից մինչև ընթացիկ և սպասվող գործողությունների համակարգում:

Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններին, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը և տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար: Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը:

Մենք գոհունակություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին և նրա ղեկավարությանը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո Իրանի՝ միջուկային ոլորտին առնչվող պարտավորությունների հաստատման և մոնիտորինգի հարցում իրենց նվիրված, պրոֆեսիոնալ և անաչառ աշխատանքի համար և ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակական համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի ԱԽ 2015 թ. 2231 բանաձևի իրագործման ուղղությամբ:

Եվ վերջում, պարոն նախագահ,

Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին:

Շնորհակալություն»։