Եվ այդ մեկ մարդը դու ես
105 իրավաբան կոչով դիմել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և կոչ արել չստորագրել հանրաքվեի մասին օրենքը: հանրապետության նախագահը արդեն ասել է, որ ցանկանում է, որ մեր մեջ ամրանա պլեբեսցիտի և հանրաքվեի միջոցով ժողովրդին դիմելու մշակույթը, իհարկե, կարելի է ենթադրել, որ նախագահը սա ասել է հող նախապատրաստելով հանրաքվեի մասին օրենքի ստորագրության համար, բայց երբ նախագահն այդպիսի բան էր ասում, 105 իրավաբանի ստորագրությամբ պահանջի մասին դեռ չգիտեր, հիմա գիտի:
Հիմա Արմեն Սարգսյանը պետք է հակադրվի Փաշինյանին ու ցույց տա, որ եթե անգրագետ պողոսները չեն կարող հարց լուծել, ապա իրավաբանները կարող են, 105 մասնագետ և ոչ թե պողոս հստակ առաջարկով դիմել է նախագահին, ու հիմա, եթե նախագահը կաշկանդված չէ որևէ բանով, ապա պետք է պարզ ճակատով Սահմանադրական դատարան ուղարկի հակասահմանադրական օրենքի նախագիծը:
ժամանակն է, որ Արմեն Սարգսյանը ցույց տա, որ հանդիսանում է Սահմանադրության պահապանը, և պահապանի իր գործառույթը կիրացնի անկախ նրանից, թե ում քիմքին դա հարիր չէ: Այնպես որ Արմեն Սարգսյանն ունի մի քանի օր երկրում ծայր առած այս անօրինական գործընթացն իրավական հուն փոխարինելու համար և իսկապես ցույց տալու, որ Բրիտանիայի քաղաքացի չէ։