Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Քաղաքականություն

Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը, մասնավորապես, ասել է.

«Ինչ-որ սպասելիք կա Հանրապետության նախագահից՝ պարբերաբար կարծիք լսել այս կամ այն երևույթի, քրեական կամ ոչ քրեական գործունեության կամ օրենքի ընդունման կամ չընդունման առիթով: Հանրապետության նախագահը չպետք է որևէ ձևով խառնվի ո՛չ գործադիր իշխանության, ո՛չ նրա առանձին ճյուղերի՝ լինեն դրանք տնտեսական, ուժայիններ կամ արտաքին քաղաքականության, գործունեությանը: Համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել՝ այո, բայց խառնվել նրանց գործին, մանավանդ՝ հանրային ոլորտում կարծիք հայտնել այս կամ այն խնդրի, երևույթի վերաբերյալ՝ լինի գործադիրը, թե օրենսդիրը, կամ նույն Սահմանադրական դատարանը, իհարկե, ո՛չ: Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաև մեկնաբանի այն:

Իրավիճակը հաճախ ինձ հիշեցնում է հին խորհրդային տարիների կատակը, որը վերագրվում էր ողջ սովետական ժողովրդին. քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Հիմա իմ դեպքում հետևյալն է. կարծիք ունեմ, բայց, ցավոք, չեմ կարող արտահայտել: Իմ արտահայտելու գործիքները բավականին սահմանափակ են: Եվ այդ սահմանափակության սահմաններում, կարծում եմ, պետք է աշխատել:

Նախագահը Սահմանադրության, օրենքների մեկնաբան չէ: Նրա հիմնական գործիքը խոսքն է և իր ստորագրությունը՝ որոշ դեպքերում:

Սա բավականին կարևոր խնդիր է: Բերեմ շատ ավելի պարզ օրինակ: Ենթադրենք նախագահի սեղանին է հայտնվել մի օրենք, որը, ըստ մասնագետների, չի հակասում Սահմանադրությանը: Հանրապետության նախագահը տվյալ պահին ունի երկու ընտրություն՝ օրենքը ստորագրել կամ չստորագրել, և որոշակի ժամանակից հետո Ազգային ժողովի կողմից օրենքը կյանքի է կոչվում:

Այդ օրենքը չի ուղարկվում Սահմանադրական դատարան, քանի որ չի հակասում վերջինիս: Սակայն նախագահն ինքը խորը գիտակցում ունի, որ տվյալ օրենքը, գուցե չի հակասում Սահմանադրությանը, սակայն կարող է վնասակար դեր ունենալ այս կան այն խնդիրը լուծելու հարցում: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են: Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում լուծումը կարող է լինել այն, որ նախագահն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ վետո դնելով, Սահմանադրական դատարան չուղարկելով՝ նախագահը ցույց է տալիս հանրությանը, որ համաձայն չէ օրենքի հետ: Եւ գործադիր ու օրենսդիր իշխանություններին ասում է՝ սիրելի բարեկամներ, խնդրում եմ այս օրենքը նորից քննարկել, քանի որ այս ձևով այն ընդունելի չէ: Վետո դնելը պետք է պատճառաբանված լինի, այսինքն՝ նախագահը վետո է դնում՝ ելույթ ունենալով կամ իր ուղերձը ուղարկելով և բացատրելով, թե ինչու է վետո դրել:

Կամ որոշ երկրներում նախագահն իրավունք ունի օրենքը վերադարձնել Ազգային ժողով՝ ասելով, որ օրենքը չի հակասում Սահմանադրությանը, սակայն այս կամ այն կետերով ձևակերպումները վնասակար են լինելու, ենթադրենք, երեխաների կրթության կամ մեր ընտանեկան արժեքների, գյուղատնտեսության զարգացման համար և այլն:

Մեր կյանքը շատ ավելի բարդ է, քան օրենքներն են: Ամենակարևոր օրենքը՝ Սահմանադրությունն, այն սահմաններն են, կարմիր գծերը, որոնք մենք չպետք է անցնենք: Սակայն այդ կարմիր գծերի ներսում կյանքն է եռում և իր օրինաչափությունն ու օրենքներն ունի: Հետևաբար, եթե հնարավորություն լիներ դիմել Ազգային ժողովին և ասել՝ հարգելի պատգամավորներ, նախագահն այս օրենքը ուղարկում է կրկին ձեր ուշադրությանը և գտնում է, որ այսպիսի վտանգներ կան... Դրանից հետո Ազգային ժողովը կարող է քվեարկել, կամ Ազգային ժողովը մերժում է նախագահին և օրենքի ուժով ստիպում ստորագրել կամ նորից է քննարկում: Այսինքն՝ ավելի լայն լիազորություններ կարող էին լինել, որտեղ նախագահն իր վերաբերմունքը տվյալ օրենքին արտահայտում է՝ ոչ միայն այն սահմանադրական է, թե ոչ սահմանադրական...

Ես ուշի ուշով հետևել եմ՝ վերջին օրերին ինչ է կատարվում: Ազգային ժողովից համապատասխան փաստաթղթեր մենք դեռ չենք ստացել: Երբ կստանանք, ես հանրությանը կներկայացնեմ իր վերաբերմունքը. նորից հարցը չի վերաբերելու պարզ ստորագրել-չստորագրելուն»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը չստորագրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները՝ դրանք ուղարկելով Սահմանադրական դատարան, նախագահ Սարգսյանն ասել է. «Պատասխանը շատ պարզ է՝ քանի որ իրավաբանական վարչությունը, խորհրդատուները, նաև այն իրավաբանները, որոնց կարծիքը ես շատ հաճախ հայցում եմ, որոնք մասնագետ են և՛ օրենքի, և՛ սահմանադրական իրավունքի, նշել էին, որ տվյալ օրենքներում կան հնարավոր հակասություններ Սահմանադրության հետ: Իհարկե, վերջնական պատասխանը պետք է տա Սահմանադրական դատարանը:

Սակայն, եթե մի կողմ դնենք օրենքի սահմանադրականությունը, կա նաև օրենքի ազդեցությունը հանրության վրա: Օրենքը օրենք է, սակայն դրա իրական արժեքը մենք գնահատում ենք, երբ այն սկսում է կիրառվել կյանքում: Հաշվի առնելով իմ կյանքի փորձառությունը, և մանավանդ վերջին շրջանում ես հանրության տարբեր խմբերի հետ հանդիպումներ ունեցա՝ բանկային ոլորտ, գործարարներ, ներդրողներ...Բացարձակ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի: Այստեղ ես կկանգնեմ: Չեմ ցանկանա վերլուծել:

Իրական պատճառն այն է, որ օրենքը, մեր կարծիքով, ունի Սահմանադրության հետ հակասություններ, ուստի ուղարկվել է Սահմանադրական դատարան»:

Նշելով, որ ուշադրությամբ հետևել է վերջին շրջանի գործընթացներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական: Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից: Կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր:

Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»: