Մուկուչյանը խուսափեց հարցից, թե ինչպես է աշխատելու իրեն քննադատած Փաշինյանի հետ (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր, փետրվարի 7-ին, ըստ էության չպատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է նա աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս մինչ իշխանության գալը անընդհատ քննադատում էր նրան՝ մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ։
«ԿԸՀ-ը հանդիսանում է անկախ հանձնաժողով, որի կարգավիճակը սահմանված է սահմանադրությամբ և օրենքով»,- ասաց նա։
Հարցին, թե հանձնաժողովն անկախ է եղել նաև նախկին իշխանությա՞ն ժամանակ, Մուկուչյանը կրկնեց, որ առաջնորդվել են օրենքով։