Բելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան
Վազող տողեր

Ոստիկանությունը ծածուկ հսկում է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը. 168.am

168.am-ի տեղեկություններով, արդեն քանի օր է՝ իրավապահ մարմիններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջեցվել որևէ ձևով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, բառի բուն իմաստով, «պառկեցնել ասֆալտին» և կրկին բերման ենթարկել։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի անդամները, արդեն 4 օր է՝ հսկողություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առանձնատան շրջակայքում։ Իրավապահները փորձում են դա անել աննկատ, որպեսզի Հայրապետյանը հանկարծակիի գա տնից դուրս գալիս։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ծանր է տարել Հայրապետյանի կողմից իրեն «Նիկոլիկ» ձևով դիմելը, ինչպես նաև նրա հայտարարությունը՝ «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» վերաբերյալ։

Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, նման հայտարարություն էր արել նախօրեին, երբ նրան Ոստիկանությունը բերման էր ենթարկել ապօրինի զենք-զինամթերքի պահման կասկածանքով։

«Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է: Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն է ուրիշ, և բացի դրանից, նույնիսկ, եթե պառկեցնեին ասֆալտին, ժողովուրդ ջան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ է»,- ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանի այդ հայտարարությունները, ընդհանրապես նման բառամթերքի օգտագործումը իշխանության որևէ ներկայացուցչի (և առհասարակ որևէ մեկի) հասցեին, բնականաբար, միարժեքորեն դատապատելի է։ Հասկանալի է նաև, որ Նիկոլ Փաշինյանի համար հաճելի չէր լինելու իր հասցեին նման հայտարարություններ լսելը։

Սակայն իրավական պետությունում նման դեպքերում գործում են իրավական կառուցակարգեր՝ դատարան, որի միջոցով վիրավորվող կողմը կարող է պաշտպանել իր արժանապատվությունը։

Այս դեպքում, սակայն, գործ ունենք ուղիղ հաշվեհարդարի հետ, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանության միջոցով։

Իսկ ավելի լայն համատեքստում, այս և նման իրավիճակները հնարավոր են դարձել առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի պատճառով ու մեղքով, որոնք ամիսներ շարունակ հասարակությանը բաժանում են սև-սպիտակի և իրենց հռետորաբանությամբ ու, բառիս բուն իմաստով, փողոցային բառամթերքով ամեն ինչ անում են ատելության մթնոլորտի խորացման համար։

«Պանդորայի արկղը», ինչպես ասում են, ցավոք, արդեն բացվել է։ Բացվել է առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից։