Արթուր Վանեցյանն անցյալի արձագանքն է․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարություններին։
Լրագրողների հարցին, թե Վանեցյանը կարո՞ղ է հակակշիռ լինել ներկայիս իշխանությանը` Գրիգորյանը նշեց, որ այդ հարցին պատասխանելու համար, նախ պետք է պատկերացնել` հրապարակում 150 000 քաղաքացի կկանգնի՞ նրա կողքին, որ նրա խոսքը լսի։ Գրիգորյանի խոսքով, երբ նման քանակությամբ մարդիկ հավաքվեն Վանեցյանի շուրջ, նոր միայն ինքը կխոսի այդ մասին։
«Վանեցյանը մեծ հաշվով անցյալի արձագանքն է»,- ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում