Եթե Արմեն Սարգսյանը Բրիտանիայի քաղաքացի չէ, չի՛ ստորագրի
Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստով կքննարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Իշխող մեծամասնությունը որոշել է այս կարևորագույն հարցի վերաբերյալ քննարկումը կազմակերպել ափալ-թափալ և առաջինից երկրորդ ընթերցում միանգամից անցկացնել օրենքը։
Խորհրդարանականներից 37 պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենքում փոփոխություններ է կատարել, որոնց ընդունման դեպքում այլևս կդադարեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ դատավորների լիազորությունները։
Ազգային ժողովի իշխանական պատգամավորները չեն էլ գիտակցել հավանաբար, որ ներկայացրել են հակապետական նախագիծ, որի ընդունման դեպքում հաջորդ իշխանության ժամանակ իրենք կհայտնվեն բանտում։ Մի կողմ ենք դնում միջազգային հանրության առաջ խայտառակվելու և մեծ քայլերով դեպի ավտորիտարիզմ գնալու իշխանությունների գործելաոճն ու այս կարևորագույն փուլում արձանագրում, որ եթե Հայաստանի հանրապետությունն իսկապես ունի նախագահ, ապա այս օրենքը ընդունվելուց հետո չի կարող ստորագրվել նրա կողմից։
Այո, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի հետ ծավալուն զրույց է ունեցել, վստահաբար փորձել համոզել, որ նրան, որ ընդունի իրենց կողմից ՍԴ-ի հարցի լուծման ուղղությամբ տարվող ցանկացած քայլ, բայց կրկնում ենք, եթե Արմեն Սարգսյանը Բրիտանիայի քաղաքացի չէ, եթե նա չի վախենում Նիկոլ Փաշինյանից, նա պետք է չստորագրի վաղն Ազգային ժողովում իմքայլական «կնոպկա» սեղմողների կողմից ընդունվող հակաօրինական օրենքին ու թույլ չտա Հայաստանում սահմանադրական կարգի տապալում։
Գնդակն Արմեն Սարգսյանի դաշտում է, եթե օրենքը ստորագրվեոց ուրեմն Սարգսյանը դառնում է սահմանադրական կարգի տապալման գործընթացի անմիջական մասնակից ու առանցքային դերակատար։
NewsPress.am