Պուտինը Թուրքիայի դեմ տնտեսական միջոցառումներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ազգային անվտանգության ապահովման միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման միջոցառումների եւ ՌԴ քաղաքացիներին հանցավոր եւ այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու եւ Թուրքիայի Հանրապետության նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումներ կիրառելու մասին» հրամանագիր է ստորագրել»,-ասված է հաղորդագրությունում։