Նեյմարն ասել է,որ իրեն երջանիկ է զգում Փարիզում
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է իր ծննդյան տարեդարձը: Երեկույթին, որը նվիրված էր բրազիլացու 28-ամյակին, նա կարճ ելույթ է ունեցել,որում շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին և թիմակիցներին, որոնցից շատերը ընդունել էին միջոցառմանը մասնակցելու հրավերը:
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նեյմարը նաև նշել է, որ «առաջին անգամ իրեն լիովին երջանիկ է զգում Փարիզում» և շեշտել է, որ «ամեն ինչ անելու եմ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում հաղթելու համար»: