Բելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան
Քաղաքականություն

Քաղաքացին ինչո՞ւ պետք է իր գրպանից վճարի Վարչապետի, պատգամավորների գործուղումների տարեցտարի ուռճացող ծախսերը․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․ 

«2020 թվականին Վարչապետի աշխատակազմի համար նախատեսված գործուղումների ծախսերը կկազմեն մոտ 891 մլն դրամ (մոտ 1.9 մլն ԱՄՆ դոլար) կամ 373 մլն դրամով (մոտ 777 հազար ԱՄՆ դոլարով) ավելի, քան եղել է 2019 թվականին: Ի դեպ, Վարչապետից հետ չի մնում նաև Ազգային ժողովը, որի գործուղման ծախսերը 2020 թվականին կկազմեն 696 մլն դրամ (մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար) և 236 մլն դրամով (մոտ 492 հազար ԱՄՆ դոլարով) կգերազանցեն 2019 թվականի ցուցանիշը:

Համեմատության համար նշեմ, որ Վարչապետի աշխատակազմի և Ազգային ժողովի գործուղումների համար 2020 թվականի ծախսերը նախորդ տարվա համեմատ կավելանան մոտ 70 տոկոսով և 50 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին ծառայողական գործուղումների համար կհատկացվի 5.7 մլրդ դրամ 2019 թվականի 4.6 մլրդ դրամի դիմաց:

Միանշանակ է, որ ժամանակակից քաղաքականության մեջ միջպետական հարաբերությունների զարգացումը, դիվանագիտական ակտիվ շփումները պետությունների համաշխարհային դիրքերի ամրապնդման և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից են: Եվ այս տեսանկյունից, երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ շփումները կենսական անհրաժեշտություն են, եթե դրանք նպաստում են վերը նշված խնդիրների լուծմանը: Հակառակ պարագայում, գործուղումներն ու այցելությունները կվերածվեն տուրիստական ուղևորությունների և էքսկուրսիաների՝ հանգեցնելով առանց այն էլ պետական սուղ միջոցների վատնմանը:

ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, 2018 թվականի ապրիլից հետո Ն. Փաշինյանը կատարել է մոտ 25 արտասահմանյան ուղևորություն, որոնք հիմնականում եղել են աշխատանքային և միայն 5-ը` պաշտոնական այցեր: Դրանց ընթացքում կնքվել են ընդամենը 5 համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր: Այստեղ ծագում է տրամաբանական հարց: Ի վերջո, որո՞նք են եղել այդ այցերի ձեռքբերումներն ու արդյունքները: Եթե կան այդպիսիք, արդյո՞ք դրանք արդարացնում են այն հանրային միջոցների ծավալը, որոնք օգտագործվել են դրանց կազմակերպման նպատակով: Եվ ամենակարևորը, ո՞րն է դրանցից ակնկալվող արդյունքը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակությանը հուզող և, միաժամանակ արդարացի վրդովմունքի առիթ հանդիսացող հարցերից մեկը միշտ եղել է հանրային միջոցների ոչ արդունավետ և ոչ նպատակային օգտագործումը: Ընդ որում, այն իր հնչեղութամբ միշտ գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում թե նախկին, թե ներկա իշխանությունների ժամանակ: Հենց պետական միջոցների անարդյունավետ օգտագործման և փոշիացման վերաբերյալ հասարակական ընկալումները (ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյետիվ) նաև պատճառ դարձան 2018 թվականի ապրիլյան թավշյա իրադարձությունների: Եվ թվում էր, թե նոր իշխանությունների գործունեության հիմնական առանցքը պետք է դառնար պետական միջոցների արդյունավետ, հասցեական և նպատակային օգտագործումը` հանրային վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմների ներդրմամբ և թափանցիկության ապահովմամբ: Այլ ակնկալիք չէր էլ կարող լինել այն իշխանությունից, որի քննադատության թիրախն իր ընդդիմադիր գործունեության ողջ շրջանում եղել էր նախորդ իշխանությունների կողմից իրականացված, այսպես կոչված, «թալանի» դեմ պայքարը, իսկ իշխանության գալուց հետո` մինչև վերջին լուման կամ «կոպեկ առ կոպեկ» վերադարձը: Հավատալով դրանց իրականացման գործին իշխանության նվիրվածությանն ու հաստատակամությանը, հասարակության մոտ ձևավորվել էին օբյեկտիվ սպասումներ պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Մինչդեռ, անցած շուրջ երկու տարվա ընթացքում արձանագրված բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ նոր իշխանությունը սեփական ընկալումներն ունի բյուջետային միջոցների «արդյունավետ» օգտագործման վերաբերյալ: Այն ձևի մեջ կրելով փոփոխություններ, միաժամանակ, չի ենթարկվել բովանդակային լուրջ փոփոխություների: Չհիմնավորված պարգևավճարներ, գերթանկարժեք ուղևորություններ, անհասկանալի գործուղումներ, ամանօրյա խրախճանքներ, ավանդականի անվան տակ անցկացված անընկալելի զվարճալի միջոցառումներ… այս շարքը կարելի է երկար շարունակել: Ու այս ամենը, պետական կամ, այլ կերպ ասած, շարքային քաղաքացու վճարած հարկերի հաշվին, ով այդ ամենի արդյունքը դեռևս չի զգում կամ տեսնում: Եվ տրամաբանական հարց է առաջանում. առանց այն էլ ֆինանսական վատ վիճակում գտնվող քաղաքացին ինչու՞ պետք է իր գրպանից վճարի Վարչապետի, Ազգային ժողովի պատգամավորների տարաբնույթ ու խայտաբղետ գործուղումների տարեցտարի ուռճացող ծախսերը: Ի՞նչ է շահել մեր պետությունը դրանցից:

Պետական միջոցների ցանկացած ծախս պետք է ունենա ոչ միայն հստակ ու ընդգծված նպատակ, այլ նաև չափելի ու առարկայական արդյունք: Սակայն այսօր պետական պաշտոնյաների ծառայողական գործողումների նպատակով կատարվող միլիոնավոր ծախսերի անհրաժեշտությունը խնդրահարույց է և հասարակության արդարացի վրդովմունքի պատճառ է հանդիսանում թեկուզ միայն այն պատճառով, որ դրանց արդյունքը տեսանելի չէ մեծամասնության համար: Քաղաքացին ուզում է տեսնել և զգալ իր կողմից վճարված հարկերի հաշվին կատարվող ծախսերի առարկայական արդյունքները: Մինչդեռ, իշխանությունը գերադասում է նրան կերակրել վիճակագրական թվերով ու տվյալներով, դրանով իսկ ևս մեկ անգամ հաստատելով և խորացնելով գործողումների շոշափելի արդյունքների բացակայության մասին կասկածները»: