Բելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան
Քաղաքականություն

Տեղի ունեցածը քաղաքական պատվեր էր, ավելի կոնկրետ՝ այդ պատվերը փնթի կերպով իրականացնելու փորձ. Արթուր Թովմասյանը՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին

«Քաղաքական գործիչ, ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, ինչ կատարվեց հունվարի 28-ին և շարունակվեց երեկ ՀՀ քաղաքական դաշտում, դուրս է բոլորիս պատկերացումներից։ Ակնհայտ է, որ դժվար է գտնել որևէ գնահատական կամ գտնել որևէ տրամաբանություն, թե ինչու բանակի հերթական տարեդարձի օրը տեղի ունեցավ այդ «մասկի-շոուն»։

Կարելի է արձանագրել, որ փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ կարելի է չխուսափել և փաստացի արձանագրել, որ օրվա իշխանությունները հատուկ ատելություն ունեն պետության հիմնասյուների նկատմամբ՝ եկեղեցի, բանակ, ընտանիք։ Նիկոլը ու նրա թիմակիցները, ովքեր հիմնականում չեն անցել պարտադիր զինվորական ծառություն (այս կամ այն պատճառներով), հատկապես ընդգծված քաղաքականություն են տանում այն մարդկանց նկատմանբ, ովքեր զգալի ներդրում ունեն բանակի ու զինվորականության նկատմամբ․ նրանք չեն սիրում կենդանի հերոսներին ու պատմություն կերտած գեներալներին:

Համենայնդեպս, վերջին 20 ամիսների դեպքերի զարգացումները դա են վկայում։ Նախօրեին ականատես եղանք, թե ինչպես օրը ցերեկով տեղի ունեցավ մի ամբողջ քաղաքական ռեպրեսիվ հետապնդումների շղթա, որն ուներ բացառապես քաղաքական ենթատեքստ։ Կեսօրին հայտնի դարձավ, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության (6-րդ վարչություն) «Սև հովազներ» հատուկ ջոկատի տղաները, «ասֆալտին պառկեցնելուց» հետո, բերման են ենթարկել հասարակական-քաղաքական գործիչներ՝ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանինին, «Ադեկվադ» միաբանության Նախագահ Արթուր Դանիելյանին, միաբանության անդամներ Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին, իսկ արդեն ուշ երեկոյան՝ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ, Atnifake կայքի խմբագիր Նարեկ Սամսոնյանին։

Երեկ նաև ականատես եղանք քաղաքական ռեպրեսիվ հետապնդմանը, բերման ենթարկեցին Ռուբեն Հայրապետյանին, որն ուներ բացառապես քաղաքական ենթատեքստ: Կարող եմ փաստել, որ իշխանությունների ապօրինի գործողություններն իրավական ոչ մի հիմք չունեին և համապատասխան ժամանակահատվածը լրանալուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ արձակվեցին։

Զարմանալին այն էր, որ նրանք հիմնականում նույն հոդվածով էին բերման ենթարկվել՝ զենք-զինամթերք և թմրանյութեր պահելու կասկածանքով: Իսկ ամենազավեշտալին այն է, որ նման կասկածանքով բերման ենթարկածների մեքենաները չխուզարկվեցին անգամ․ տվյալ պարագայում գլխավորը հիշյալ անձանց օրը ցերեկով ձեռնաշղթաներով բերման ենթարկելն էր, ինչպես բնորոշ է հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնող հանցագործների դեպքում։

Տեղի ունեցածից կարելի է մի քանի եզրահանգումներ կատարել, որոնք համապատասխանում են այսօրվա քաղաքական օրակարգին։ Պետք է արձանագրենք, որ նման գործելաոճով Նիկոլը փորձում է ընդհանուր դաշտում իմիտացիա ստեղծել և ցույց տալ, թե ինքը բավական լուրջ է տրամադրված և պատրաստվում է կոշտ մեթոդաբանություն կիրառել, սակայն իրականում սա հերթական «աչքկապոցին» է։

Փաստացի այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ցույց տվեց, թե որքան պրիմիտիվ ու նաիվ են իշխանությունների պատկերացումները, ինչպես նաև ոստիկանության գործողությունները։ Առաջինի դեպքում պրիմիտիվությունը կայանում է նրանում, որ Նիկոլը, ըստ էության, ուժ է կիրառում՝ տեղեկատվական դաշտում իր դեմ բացահայտ գործող անձանց նկատմամբ, իսկ ոստիկանության գործողությունների նաիվությունը պայմանավորված էր նրանով, որ դժվար էր պատկերացնել, որ հունվարի 28-ին բերման ենթարկվածները կունենային զենք կամ օգտագործեին թմրանյութ. դա փայլուն գիտակցում էին նաև հենց իրենք՝ ոստիկանության աշխատակիցները, իսկ Ռուբեն Հայրապետյանի դեպքում պրիմիտիվ ու նաիվ եր, որ Հայրապետյանի զենքերը ապօրենի լինելու մեջ եր, նա ցույց տվեց լրատվականներին իր կողմից կրվող զենքերի թույլտվությունները: Տեղի ունեցածը, ըստ էության, քաղաքական պատվեր էր, ավելի կոնկրետ՝ այդ պատվերը փնթի կերպով իրականացնելու փորձ։

Սրան զուգահեռ՝ կա նաև իրադարձությունների հակառակ կողմը․ վերջին օրերին տեղեկատվական դաշտը բավական խառն էր, և լուրջ իրադարձություններ էին տեղի ունեցել և ունենում մինչ օրս․ Հրայր Թովմասյանի ու Նիկոլի հեռակա դիսկուրսը գրիչի շուրջ, ինչպես նաև հունվարի 29-30-ին Ժնևում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները․ սրանք բոլորը ևս առիթ էին իշխանությունների համար՝ այս «դիմակահանդեսը» բեմադրելու համար։ Տեղի ունեցածի հետ կապված՝ փաստենք ևս մի կարևոր հանգամանք․ պետք է հստակ արձանագրենք, որ բերման ենթարկված տղաներից երկուսն ընդդիմադիր կայքերի գլխավոր խմբագիրներ էին, ասել է թե՝ այն, ինչին ականատես եղանք բոլորս հունվարի 28-ին, կարելի է դիտարկել նաև օրեր առաջ «դեմոկրատ» վարչապետի՝ ԶԼՄ-ների մասին հայտնի հայտարարության ֆոնին։ Կամ, այլ կերպ ասած՝ Նիկոլը փորձում է գրոհել մեդիադաշտը։

Հ.Գ. Ամեն անգամ, երբ փորձում ես գնահատել պետության կարևորության և մարդու կյանքում ունեցած դերը, պարզ է դառնում, որ պետության ու պետականության գլխավոր հիմնասյունը կայուն ու հզոր բանակի առկայությունն է, առանց որի հնարավոր չէ ունենալ ոչ տնտեսական առաջընթաց, ոչ ազգային ինքնագնահատական»։