Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի
Վազող տողեր

Պետք չէ մեզ հավասարեցնել անկիրթ ցեղերին. իշխանության մեծ մասն առաջին դեմքերով տեղում չէ. Լարիսա Ալավերդյան

Այսօր փորձում են նմանեցնել անկիրթ ցեղերի հավաքածուի կամ խմբի: Դա համայն հայության խնդիրը պետք է դառնա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Պետք չէ մեզ հավասարեցնել անկիրթ ցեղերին: Այն գործելաոճը, որը հիմա որդեգրվել է, ավելի հեռու գնացող խնդիրներ է լուծում: Ամբողջովին հայությունը, որն ունի քաղաքակրթության մեջ իր ուրույն հետքը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը` ՍԴ ճգնաժամի մասին, նախկին օմբուդսմենը նկատեց, որ ՍԴ ճգնաժամ չկա: «ՍԴ բոլոր այն որոշումները, որոնք ժամանակին ընդունել էին և ես համաձայն չէի կամ հասարակությունը համաձայն չէր, դա ճգնաժամ չէ»,- ասաց նա:

Թե ինչ նպատակով է ուզում իշխանությունը ՍԴ կազմի փոփոխություն անել, Լարիսա Ալավերդյանը չգիտի, բայց նրա խոսքով, ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է իրեն ենթարկվող դատական համակարգ ստեղծել:

Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ իմքայլականներն իրազեկված չլինելով, չունենալով պատշաճ գիտելիքներ այն ոլորտներում, որի մեջ իրենք մտնում են, բացարձակապես նշանակություն չտալով Հայաստանի գործող Սահմանադրությանը՝ հլու հնազանդ ենթարկվում են իրենց մատուցած օրինագծերի քննարկմանն ու հաստատմանը:

«Հիմա որտե՞ղ է ճգնաժամը: Համոզված եմ՝ օրենսդիր մարմինը գործադիր մարմնի ներքո, հենց այդ երկու մարմիններն են, որ ապրում են ճգնաժամ: Ճիշտ կլիներ, որ հանրության մեջ բոլոր նրանք, ովքեր հասկանում են, չեն սովորել հայհոյել, ովքեր հայերենի լեզվական շտեմարանը գիտեն՝ ինչպես օգտագործել, որ անհամաձայնությունն արտահայտեն հայերենով, դրանք են հարցը լուծողը: Մենք ավելի շատ ենք, քան կասկածելի մակիաժով, միայն հայհոյանքով հանդես եկող 50 անց կանայք: Դրանք չեն ժողովրդի ներկայացուցիչները»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ փորձ է արվում նսեմացնել Հայաստանը, հայությանը, Արցախը, և հանրության մեջ գիտակից խավի համար ճիշտ ժամանակ է ոչ թե պատասխանել, այլ մարտահրավեր նետել:

«Ինչքա՞ն կարելի է պասիվ դիրքերից խոսել: Բոլոր ունակ մարդիկ, ովքեր կարող են խոսքով, գրչով, այս կամ այն գործընթացով, համոզված ենք՝ պետք է այս դիմադրության շարժման նման մի հստակ դիրքորոշում հայտնեն»,- ասա Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ իշխանության մեծ մասն «առաջին դեմքերով տեղում չէ»: