Անհայտ անձինք տարան Վերմիշյանին. Hraparak.am (տեսանյութ)
Hraparak.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։
«Մենք ականատես եղանք այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց և դուրս հանեց դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։
Մյուս ենթադրյալ իրավապահները նույնպես չներկայացան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում