Ստամբուլում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրել է ջրցաններով և արցունքաբեր գազով
Ստամբուլում բողոքի ակցիա է անցկացվում քրդերի առաջնորդներից մեկի՝ փաստաբան Թահիր Էլչիի սպանության կապակցությամբ:
Reuters-ի հաղորդմամբ` քաղաքի կենտրոն Տաքսիմ հրապարակ են դուրս եկել շուրջ 2000 ցուցարարներ: Ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցաններ և արցունքաբեր գազ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մամլո ասուլիսի ժամանակ սպանվել է Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլչին: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների միջև ուղիղ եթերի ընթացքում: