Ինչ պետք է անեն բանտում չհայտնվելու համար
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պարգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները այսօր պետք է քննարկվեին խմբակցությունը խորհրդի նիստում, բայց նիստը չկայացավ և, ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, պատճառը «տեխնիկական է»:
Իհարկե, որևէ մեկը չի հավատում Սիմոնյանի այս տեխնիկական պարզաբանմանը, որովհետև շատ լավ հիշում է, որ նույն պատճառաբանությամբ էլ Արարատ Միրզոյանը չեղյալ հայտարարեց իր ստորագրած որորշումը արտահերթ նիստ հրավիրելու մասին: Իրականում այսօր չկայացած խորհրդի նիստի տակ շատ ավելի լուրջ բան է թաքնված:
Բանն այն է, որ Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծերը ոչ միայն հակասահմանադրական են, այլ դրան կողմ քվեարկողի համար կդառնան ուղեգիր դեպի բանտ մինիմումը տաս տարով:
Այս ահազանգը չէր կարող չհասնել քայլարածներին, որոնց մեջ, ի ուրախություն մեզ, կան ադեկ վատ մարդիկ: ՈՒ հենց այդ ադեկվատությունն է դարձել խմբակցության ներսում գզվռտոցի պատճառ, որով պայմանավորված էլ այսօր նշանակված նիստը չկայացավ: Անխոս, բանտում երկար տարիներ չանցկացնելու համար պետք է այսօրվա իշխանավորները հիշեն սահմանադրական կարգի տապալման հետևանքների մասին ու ինչպես որ ոչ ասացին այսօր նշանակված նիստին, այդպես ոչ ասեն նաև այդ օրենքների քվեարկության ժամանակ: