Զենքի նմանվող առարկայով եւ դանակով հարձակում«Հայփոստ»-ի բաժանմունքի վրա. ժամանել է Երեւանի ոստիկանապետը
Այսօր՝ փետրվարի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի: Ժամանել է Երևանի ոստիկանապետը: Գրում է shamshyan.com-ը: