Թուրքիայում ուղիղ եթերի ժամանակ սպանվել է փաստաբանների պալատի քուրդ նախագահը
Թուրքական քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում անհայտ անձինք կրակել են հայտնի փաստաբան Թահիր Էլչիի վրա, ով հանդես էր գալիս երկրի նախագահի քաղաքականության դեմ, փոխանցում է Lifenews-ը:
Սպանությունը տեղի է ունեցել փաստաբանների հետ հանդիպման ժամանակ, իսկ զինված հարձակման տեսանյութը նկարահանել է տեղական հեռուստատեսությունը:
Ոստիկանությունը կրակահերթեր է արձակել հարձակվողների ուղղությամբ, սակայն նրանք հասցրել են հեռանալ։
Թահիր Էլչին մեղադրում էին Քրդական աշխատանքային կուսակցությանը աջակցելու համար, քանի որ նա հայտարարել էր, թե PKK-ին ահաբեկչական խմբավորում չի համարում, որից հետո նրա դեմ մամուլը թիրախավորած պայքար էր հայտարարել: