«Գ.Ծառուկյան» հիմնադրամի նվերները վարդենիսցի սահմանապահներին (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է մեծամասշտաբ ծրագրերի շարքը:
Բանակի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, որտեղ հարյուրավոր սահմանապահ զինծառայողներ արժանացել են հիմնադրամի նվերներին:
Միջացառումներին մասնակցել են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, փոխանցել Գագիկ Ծառուկյանի բարեմաղթանքները:
Նրանք նաև ջերմ շփում են ունեցել սահմանապահների հետ, լսել նրանց խնդիրներն ու խոստացել աշխատել դրանց լուծման ուղղությամբ: