Վերջին ամիսներին Հայաստանն արտահանել է մոտ 1.6 մլն լիտր գինի
Հայաստանում 2015 թ. առաջին 9 ամիսներին արտադրվել է 4 մլն լիտր գինի: Հայկական ձեռնարկություններն այս տարի գոյւղացիներից 216 800 տոննա խաղող են գնել: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«4 մլն լիտրը բավականին մեծ թիվ է Հայաստանի համար: Բացառված չէ, որ բերքառատ տարին ու արտադրության ծավալները կնպաստեն նաեւ արտահանման ավելացմանը ու նոր շուկաների որոնմանը»,-նշեց Մակարյանը:
Փոխնախարարի կարծիքով`որպես նոր շուկա կարող է հեռանկարային լինել օրինակ Հնդկաստանը, որը գալիք տարեսկզբին կայցելեն Գյուղատնտեսության նախարարն ու մի շարք հայ ձեռներեցներ: Իսկ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստան ու որոշ եվրոպական երկրներ է արտահանվել 1.6 մլն լիտր հայկական գինի: