Չլդրան-Կիչան ճանապարհին «Նիսսան X-TRAIL»-ը գլորվել է ձորը. 29-ամյա կին վարորդը վիրավոր է (ֆոտոշարք)
Հունվարի 31-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Երեւան քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ն. Բ.-ն վարելով իրեն պատկանող «Նիսսան X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան Չլդրան-Կիչան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և գլորվել ձորը:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով Ն. Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չլդրանի տեղամասային բուժամբուլատորիա:
Ավտովթարի նախնական պատճառն է հանդիսացել հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկած ավտոմեքենան։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:



