Էդինսոն Կավանին «ՊՍԺ»-ում կմնա մինչև մրցաշրջանի ավարտ
«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին այս տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին տեղեկանում ենք L'Equipe-ից։
Կավանին կմնա փարիզյան ակումբում, ովքեր չեղարկել են մադրիդյան ակումբի բոլոր առաջարկները։ Իսպանական ակումբն առաջարկում էր 18 միլիոն եվրո, սակայն այդպես էլ փարիզյան ակումբից չստացավ համաձայնություն։
Նշվում է, որ «ՊՍԺ»-ի ղեկավարներն իրենց հերթին Կավանիի համար ցանկանում էին 20 միլիոն եվրո։
Այսպիսով ուրուգվայցին կմնա ակումբում մինչև մրցաշրջանի ավարտ, որից հետո կստանա ազատ գործակալի կարգավիճակ։