Անկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)
Քաղաքականություն

Brexit-ն ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար. Աշոտյան

«Brexit-ը բախտորոշ իրադարձություն է Եվրամիության պատմության մեջ և ոչ միայն այն պատճառով, որ առաջին դեպքն էր, երբ ԵՄ անդամ երկիրը լքում է այդ վերազգային կառույցը, այլև, որ դա հենց Մեծ Բրիտանիան է: 

Brexit-ն ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

Նոր իրողությունները, իհարկե, մշտադիտարկման և խորքային անալիզի առարկա պետք է դառնան, սակայն փորձեմ բանաձևել/կանխատեսել մի շարք հետևանքներ:

1. ՄԹ-ը առավել ցայտուն է իրականացնելու իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ այլևս կաշկանդված չլինելով ԵՄ միասնական մոտեցումների հրամայականով: Մեծ Բրիտանիան մշտապես ներկայացված է եղել տարածաշրջանում, հետապնդելով սեփական շահերը: Այս դեպքում նա առավել ազատորեն է իրականացնելու իր քաղաքականությունը՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

2. Թեպետ Միացյալ Թագավորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, սակայն ակնհայտ է, որ իր ազդեցությունն է փորձելու ընդլայնել նաև Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

3.Հայաստանին առնչվող հետևանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրամիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ` կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների և կենտրոնախույս նոր դրսևորումների կասեցման հետ:

4. Հետևաբար, ակնհայտ է, որ ԵՄ-ի հետաքրքրությունն ու հնարավորություններն առ հարևան երկրներ, մասնավորապես, մեր տարածաշրջանի և Հայաստանի, առավել է պակասելու: Պակասելու է, որովհետև ԵՄ գերակայությունը դառնալու է հենց ԵՄ արդյունավետության պահպանումը, որին էլ ուղղվելու են հիմնական քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները:

5. Ինչպես հայտնի է, ՄԹ-ն հակառուսական քաղաքականության առաջատարներից էր ԵՄ-ում: Brexit-ը որոշակի առումով կարող է հանգեցնել նաև ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական լարվածության թուլացմանը: Եթե ՌԴ-ԵՄ հարաբերությունները դուրս գան հակադրության սուր ֆազայից, քաղաքական առումով կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի, և, մասնավորապես, Հայաստանի վրա:

6. Եվ իհարկե, Հայաստանը լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի ՄԹ-ի հետ հարաբերությունների լիարժեք ծավալին հասնելու ուղղությամբ այն գործառույթների և ուղղությունների մասով, որոնց համար նախկինում պատասխանատու էր Բրյուսելը»: