«Տեռորիստները Բաղրամյան 26-ում և ԱԺ –ում են». հավաք- երթ Գյումրիում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր երթ, այնուհետև հավաք էր անցկացնում Գյումրիում: Նրանք կոչ էին անում գյումրեցիներին դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին այցելել Երևանի Ազատության հրապարակ, մասնակցել իշխանության հեռացման համար մղվող պայքարին:
Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Կանանց ճակատ»-ը ներկայացնող Իրինա Հարությունյանը՝ ասեով, որ «Այո»-ի և «Ոչ»-ի մասին չի խոսում, որովհետև դա կրկես է, բոլորին խաբում են .« Սերժ Սարգսյանը մի անգամ լուրջ դեմքով ասել է մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինքը մեր հայրենիքը կրկեսի է վերածել»,-շեշտեց Իրիանա Հարությունյանը:
Նա նաև անդրադարձավ վնասազերծված հանցախմբին, ասելով, որ սա ևս գծված սցենար է.«Կազմակերպել էին, որպեսզի վախի մթնոլորտ տարածեն ժողովրդի մեջ, ժողովուրդը վախենա, նստի տներում և մտածի, որ տեռորիստները եկել են մեզ ահաբեկեն, հիմա կպայթեցնեն: Տեռորիստները նստած են Բաղրամյան 26-ում, տեռորիստները նստած են Ազգային ժողովում: Ժողովո’ւրդ, տեռորիստների դեմ պայքար է պետք տանել»,-հայտարարեց Իրինա Հարությունյանը: