Զիդանի էֆեկտը․ «Ռեալ»-ը չի պարտվում արդեն 20 հանդիպման ժամանակ
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ը 4-0 հաշվով հաղթեց «Սարագոսա»-ին։ Այս հաղթանակից հետո Զիդանի սաները վերջին 20 խաղում տարան իրենց 14-րդ հաղթանակը։
Իսպանական ակումբը 20 խաղ է անպարտելի է։ Այդ ընթացքում նրանք տոնել են 14 հաղթանակ և ունեն 6 ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Զիդանի սաները պարտվել են հոկտեմբերի 19-ին՝ 1-0 հաշով զիջելով «Մալյորկային»։