Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Մամուլ

«168 ժամ». Երբ խեղաթյուրում են փաստերը. վարչապետի անմեղ «բացթողումները»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանին հավանաբար թվում է, թե իր հրապարակած «փաստերը» հայտնի կամ հասանելի են միայն իրեն, ու կարող է իրեն թույլ տալ դրանք ներկայացնել և մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է գտնում։

Հաճախ հենց դա էլ պատճառ է դառնում, որ վարչապետը հայտնվի անհարմար դրության մեջ։ Բայց որքան էլ զարմանալի է, նա դասեր չի քաղում։ Ու շարունակում է գնալ նույն ճանապարհով, ինչ ճանապարհով գնում էր։ Վկա՝ նաև կապանյան ասուլիսը։

«2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27,6 տոկոսով, 2017 թ. համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41 տոկոսով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453,8 մլն դոլար, ինչը 68,7 մլն դոլարով կամ 17,8 տոկոսով ավել է, քան 2018 թ. ցուցանիշը»։ Սա բառացի մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքից։

Ամեն ինչ արտաքուստ ճիշտ է ասված, բացի մեկ կարևոր դետալից. ուշադրություն դարձրեք՝ օտարերկրյա ընդհանուր ներդրումների մասին խոսելիս վարչապետը 2019 թ. ցուցանիշները համեմատում է ինչպես 2018 թ., այնպես էլ 2017 թ. հետ։ Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների դեպքում 2019թ. ցուցանիշը համեմատում է միայն 2018 թ. հետ։ Այս անգամ 2017 թ. մասին խոսք չկա։

Եվ գիտե՞ք՝ ինչու է այդպես, որովհետև 2017 թ. նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելին են եղել ինչպես 2018 թ., այնպես էլ 2019 թ. համեմատ։ Դրանք կազմել են 475 մլն դոլար։ Այսինքն՝ 21 միլիոնով ավելի։ Ու դա է պատճառը, որ վարչապետը որոշել է այս դեպքում շրջանցել մինչհեղափոխական շրջանի ցուցանիշը, որը ըստ էության իրավունք չունի ավելի առաջանցիկ լինել, քան հեղափոխությունից հետոյինը։

Լավ, նման դեպքերում կարելի է, չէ՞, գոնե այդքան ակնհայտ «բացթողում» չանել։ Գոյություն ունեն տարրական վիճակագրական նորմեր, որոնք պետք է պահպանվեն ցուցանիշներ հրապարակելիս։ Հատկապես, երբ խոսքը վարչապետին է վերաբերում։

Մեկ դիտարկում ևս. ներդրումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 9 ամսում ներդրումները կազմել են 2 մլրդ 174 մլն դոլար։ Ու շատերին կարող է թվալ, թե հսկայական օտարերկրյա ներդրումներ են կատարվել Հայաստանի տնտեսության մեջ։ Իրականում, սակայն, դրանք այն չեն, ինչ պատկերացնում ենք՝ որպես ներդրում։ Դրանում ներառված են վարկերը, փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, կանխավճարները, ինչպես նաև ուղղակի, պորտֆելային և այլ կարգի ներդրումները։

Այս ամենի մեջ ամենաառաջնայինը տնտեսության համար ուղղակի ներդրումներն են, որոնք հետհեղափոխական Հայաստանում նվազել են։ Եվ, որ շատ ավելի կարևոր է, ուղղակի ներդրումների զուտ հոսքերն են, որոնք Նիկոլ Փաշինյանի նշած ժամանակահատվածում զիջել են նույնիսկ 2018 թ. ցուցանիշը։ Խոսքը տնտեսության մեջ մնացած մաքուր ներդրումների մասին է։ Եթե 2018 թ. 9 ամիսներին դրանք կազմել էին 127 միլիոն, ապա 2019թ. նույն ժամանակահատվածում կազմել են 68 մլն դոլար։ Այսինքն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները, որոնք այդքան կարևոր են Հայաստանի տնտեսության համար, մի բան էլ սկսել են ավելի շատ գնալ երկրից։

Սրա մասին Նիկոլ Փաշինյանը գերադասում է չխոսել, իսկ խոսելիս էլ, եթե մանևրելու այլ տարբերակ չկա, ապա նախկիները միշտ կան ու կան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: