Թուրքիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս առժամանակ հրաժարվել Ռուսաստան մեկնելուց
Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց հատուկ անհրաժեշտության զերծ մնալ Ռուսաստան այցելելուց մինչև ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը` հաղորդում է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ նոյեմբերի 24-ից Ռուսաստան մեկնած կամ այնտեղ ապրող Թուրքիայի քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ կապված Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների սրման հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել հրատապ պատճառների բացակայության դեպքում հրաժարվել Ռուսաստան մեկնելուց, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել: