«Ջահել տղայա, չաշխատի՞». Ս.Խաչատրյանը` որդու պաշտոն ստանալու մասին
«Աշխատանքի ընդունվելը մե՞ծ բանա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որդու` Տիգրան Խաչատրյանի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն նշանակվելու վերաբերյալ հարցին ի պատասխան:
«Ջահել տղայա, չաշխատի՞», -նշեց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, որ իր որդին բանակում չի ծառայել, մարզպետը պատասխանեց, որ անպայման գնալու է ծառայության և չի խուսափում դրանից: