Էդեն Ազարը վերադարձել է մարզումների
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․«Ազարը կարող է խաղալ։
Նա վերադարձել է մարզումների խաղադաշտի վրա, բայց դեռ չի աշխատում ընդհանուր խմբի հետ։ Այս շաբաթվա ընթացքում մենք կհասկանանք, թե նա ինչպես է վերականգնվում»։
Հիշեցնենք, որ ծանր վնասվածքի պատճառով Ազարը երկար ժամանակ չկար մադրիդյան թիմի հայտացուցակում։