Անվտանգությունը լավ բան անի, թե վատ բան անի` մեկ ա խոսելու են. Սեյրան Սարոյան
ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը չի կարծում, որ Երևանում ձերբակալված խմբի մեջ կարող է ազատամարտիկ ներգրավված լինել:
«Եթե անվտանգությունը աշխատել ա, նրանց ձերբակալել ա, ուրեմն մի բան կա, էլի: Ծեմ բոլե շատ խառը ժամանակներ են մեր պետության համար: Հլա պիտի ճշտեն սրանք ովքեր են, ինչ են, ում են ծառայում, ինչ են ուզեցել անեն», – ընդգծեց նա:
Նրա խոսքով` անվտանգությունը լավ բան անի, թե վատ բան անի` մեկ ա խոսելու են: Հիշեցնենք, որ «հանցավոր խմբի» ձերբակալված 21 անդամներից մեկն ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն է: