Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

Երբ կան բազում վախեր և չկա ասելիք` հարցերի պատասխաններն իջնում են սկետչի մակարդակի (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն չի զգում մի մարդու կարգավիճակում, ով կարող է մտավախություններ ունենալ: Կապանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողը հետաքրքրվեց, թե մտավախություն չունի՞ Փաշինյանը, որ կարող է հեղաշրջում լինել, հատկապես երբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը համանման հայտարարություն է արել, իսկ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, թե կարող է շատ բաներ ասել:

Փաշինյանն, ըստ էության, չպատասխանեց հարցին: Նա անհեթեթ պատասխանով շրջանցեց հարցը: Համենայնդեպս երկրում հասունացող դժգոհությունների, այդպես էլ չիրականացրած խոստումների, արտագաղթի ավելացման ու նորանոր այլ խնդիրների ֆոնին, Փաշինյանը, ինչպես ասում են, որպես «ժողվարչապետ», չպետք է այդպես ցինիկ պատասխան տար: Նա Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի հայտարարությունը համեմատեց Կարգին Հայկոյի սկետչի հետ` լրագրողին հորդորելով, որ գնա և նայի այդ կարգին սկետչը, որպեսզի ստանա իր պատախանը:

«Յութուբում որոնեք, գտեք Էն որ գժանոցում մեկը անընդհատ ասում ա` ես ամեն ինչ գիտեմ, հետո էլի ա ասում` ես ամեն-ամեն ինչ գիտեմ, հետո էլի ա ասում, ես ամեն-ամեն -ամեն ինչ գիտեմ... իսկ վերջում հայտնվում է հիմար վիճակում։ Հիմա բոլոր նրանք, որոնք հայտարարում են, որ ամեն, ամեն ինչ գիտեն, այսօրինակ սկետչի հերոսներ են»,- նշեց նա։

Փաշինյանը նույն այս պատասխանով արձագանքեց լրագրողի նաև մյուս հարցին, որը վերաբերում էր Արթուր Վանեցյանին ու ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ազատմանը: Լրագրողը հարցերեց, թե արդյոք կապվա՞ծ էին այս ազատումները հեղաշրջման փորձի կամ նմանատիպ այլ շարժման հետ, ինչին Փաշինյանն ասաց.

«Գնա էդ սկետչը նայի` պատասխանը կիմանաս»:

Լրագրողի դիտարկմանը, որ հարցը ուրիշ բանի էր վերաբերում և ևս մեկ հարց մնաց անպատասխան, Փաշինյանը դարձյալ արձագանքեց. 

«Բոլոր հարցերի պատասխանները էդ սկետչի մեջ կգտնեք` առաջինն էլ, երկրորդն էլ»։

Իհարկե, իշխանամետ և «վարչապետապաշտ» զանգվածը կարող է ծափահարել և ուրախանալ Փաշինյանի ոչինչ չասող պատասխանների համար, այն պատասխանների, որտեղ չկար լրջություն, ու  որոնք նույնիսկ ինքը` Փաշինյանը, փաստորեն իջեցրեց կարգին հաղորդման սկետչի մակարդակի...

Իրականում Փաշինյանն ունի  բազում մտավախություններ, որոնցից առաջինը նրա համար, իշխանությունը կորցնելն է: Այս հարցն ամեն անգամ նրան գցում է հիստերիայի մեջ, թե թող փորձեն` ողնաշարը կկոտրենք ու էլի նման սպառնալիքներ է հնչեցնում:

Հայտնի ասացվածք կա` արջն իր ահից է գոռում, ու Փաշինյանը գոռում կամ սպառնում է, քանի որ ունի բազում մտավախություններ և չունի ասելիք...