«Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս մեր սերտ բարեկամությունը` դա իր խնդիրն է». Լուկաշենկո
Բելառուսն ու Ադրբեջանը համագործակցության համար որևէ փակ թեմա չունեն: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բացարձակ որևէ լարվածություն կամ փակ թեմա չունենք»,- ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով, եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս իրենց սերտ բարեկամությունը, ապա դա նրան խնդիրն է: «Ադրբեջանը միշտ կարող է հույսը դնել Բելառուսի վրա»,- ասել է Լուկաշենկոն:
Ալիևն իր հերթին նշել է, որ բարդ ժամանակներում Բելառուսը պահպանում է զարգացման դրական դինամիկան, սոցիալ-քաղաքական կայունությունը և հաջորդ տարի Լուկաշենկոյին հրավիրել է Ադրբեջան: