Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկանում է գնել Էմրե Ջանին
Գերմանիայի հեղինակավոր ակումբ Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկանում է գնել Թուրինի «Յուվենտուս»-ի գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Գերմանացու համար գերմանական ակումբը պատրաստ է վճարել 18 միլիոն եվրո, սակայն իտալական ակումբը ավելին է ցանկանում։
Ընդգծենք, որ Էմրե Ջանն անձամբ է ցանկանում փոխել ակումբը։