Վլադիմիր Պուտինը կայցելի Իսրայել և Պաղեստին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին այցով կմեկնի ոչ միայն Իսրայել, այլև՝ Պաղեստին։ Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։
Նա մասնավորապես նշել է․ «Վերջին 2 օրերին նա կունենա մարզային (Լիպեցկի երկրամաս) և արտագնա (Իսրայել և Պաղեստին) այցելություններ»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը կհանդիպի Պուտինի հետ։
Ընդգծենք, որ ՌԴ-ի ղեկավարը Իսրայել է մեկնում հոլոքոստին նվիրված ֆորումին մասնակցելու համար։