«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Կատալոնական ակումբը վնասվածք ստացած Լուիս Սուարեսին ցանկանում է փոխարինել հենց Օբամեյանգով։ Սուարեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի ամիս։
Ընդգծենք, որ կատալոնական ակումբը դիտարկում է նաև «Միլան»-ի լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի տարբերակը։