Գազի գինը կարող է բարձրանալ, բայց ոչ թանկանալ. քաղաքապետարանի պաշտոնյա
Գազի գինը չի կարող թանկանալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Քանի բոլոր նրանք, ովքեր մեր երկրի էներգետիկ անվտանգությունը զրոյացրել են, աջ ու ձախ խոսում են գազի գնի մասին հիշեցնեմ, որ գազի գինը չի թանկանում, եթե նույնիսկ թանկանում է, ապա գազը, իսկ գազի գինը կարող է բարձրանալ, բայց ոչ թանկանալ»,- գրել է նա։