Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր գործընկերը. ՌԴ ԱԳՆ
Նախորդ տարին հայ-ռուսական հարաբերությունների համար եղել է բավական հագեցած և արգասաբեր: Բարեփոխումներով պայմանավորված՝ որոշ դադարներից հետո բարեկամական ու բազմակողմանի համագործակցությունը շարունակվել է: Այս մասին ասված է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում:
«Քաղաքական երկխոսությունն ինտենսիվ բնույթ էր կրում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և 4 անգամ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Ձեռք է բերվել համաձայնություն` տարբեր գերատեսչությունների ղեկավարության միջև փոխգործակցությունն ուժեղացնելու վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում:
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը: