Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը (տեսանյութ)
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է հունվարի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, երբ Opel-ը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև երկաթե գովազդային սյանն ու մեջտեղից կիսվել։
Վթարի հետևանքով 18-ամյա վարորդն ու 18-ամյա ուղևորը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էին։