Շիրակի մարզի մսավաճառները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (լուսանկար, տեսանյութ)
Անասնապահները պահանջում են մինչև սպանդանոց կառուցելն իրենց ժամանակ տան՝ ազատ մորթ իրականացնելու։
Կառավարության ուշադրությունը խնդրին հրավիրելու համար, մսագործներն ու անասնապահները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջում էին հանդիպում՝ վարչապետի հետ։ Վերջիններս սպառնացին նաև բոլոր մարզերում փակել ճանապարհները։
Շիրակի մարզում, Բագրավան, Ջրափի գյուղերի մսագործներն արդեն իսկ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում