Գնում ենք բոլոր մարզերում ճանապարհ փակենք․ Եթե Փաշինյանը հաղթեց՝ մենք էլ կհաղթենք․ անասնապահների ակցիան (տեսանյութ)
«Պարոն Փաշինյանը մեզ մի բան է սովորեցրել, որ մենակ՝ մի հոգով գործ չի արվի, պետք է բոլորը դուրս գան, հիմա մենք բոլորով դուրս ենք եկել»։ Այս մասին հայտարարեցին մսագործներն ու անասնապահները, ովքեր այսօր՝ հունվարի 20-ին, եկել էին կառավարության դիմաց՝ պահանջելու հանդիպում վարչապետի հետ։
Բողոքի ակցիան արդեն քանի օր է, ինչ իրականացվում է։ Սպանդանոցների ստեղծման կառավարության որոշումը զայրացրել է մսագործներին, նրանք վստահեցնում են, որ այդ տարբերակով չեն կարող աշխատել։
Քաղաքացիները պահանջեցին հանդիպում Փաշինյանի հետ, սակայն վերջինս չիջավ նրանց ընդառաջ։ Վերջիններս որոշեցին բոլոր մարզերում փակել ճանապարհներ։
«Ուզում են հիվանդ մարդ բերեն, ինչ ուզում ա լինի՝ չենք բացելու ճանապարհը։ Ամեն մեկս մեր մարզում պետք է ճանապարհ փակենք, ինչպես ինքը հաղթեց, այնպես էլ անասնապահ ժողովուրդը կհաղթի։ Դա իր հաղթանակը չէ, դա մեր հաղթանակն է»,- ասաց ակցիայի մասնակից անասնապահը, որի հայտարարությունը հետևեցին ծափողջյունները։
Մանրամասները՝ տեսանյութում։