Լերոյ Սանեն ամռանը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»
«Մանչեսթեր Սիթի»-ի գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն իր գործակալին խնդրել է զբաղվել իր` Գերմանիա տեղափոխության հարցով։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports կայքից։
Սանեի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ն, ով դեռ ամառվանից ցանկանում է գնել Սանեին։ Լերոյ Սանեն իր հերթին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ Գվարդիոլայի գլխավորությամբ նա չունի իր տեղը մեկնարկային կազմում։
Ընդգծենք, որ Սանեն այս պահին ապաքինվում է վնասվածքից։