«Միլան»-ի պաշտպան Տեո Էրնանդեսի ֆանտաստիկ գոլը (տեսանյութ)
Իտալիայի առաջնության հերթական տուրում «Միլան»-ը տարավ իր հերթական հաղթանակը՝ 3-2 հաշվով հաղթելով «Ուդինեզե»-ին։
Հանդիպման ընթացքում ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ միլանյան ակումբի ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը, ով անկյունային խաղարկումից հետո ռմբահարեց մրցակցի դարպասը։
Այս գոլը պաշտպանի համար 5-րդն էր այս առաջնությունում։