Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ում ցանկանում է տեսնել Սերխիո Ագուերոյին
Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է համոզել իր թիմի ղեկավարներին, որպեսզի ակումբը գնի «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Նշենք, որ կատալոնական ակումբն ամեն կերպ ցանկանում է նոր հարձակվող գնել, որը կփոխարինի Լուիս Սուարեսին, ով արդեն չի տպավորում։
Ընդգծենք, որ Սուարեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 ամիս։