«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել «Միլան»-ի բրազիլացի աստղ Լուկաս Պակետային
Իտալական «Միլան»-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետայի ծառայություններով հետաքրքված է ֆրանսիական «ՊՍԺ»-ն։ Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից։
Իտալական ակումբը Պակետայի դիմաց ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո, եթե նա վաճառվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Պակետային ցանկանում է գնել փարիզյան թիմի սպորտային տնօրեն Լեոնարդոն։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում նա կորցրել է իր տեղը թիմի կազմում։