Էլիզաբեթ թագուհին իրեն ծեր է զգացել Կանադայի վարչապետի պատճառով
Կանադայի նորընտիր երիտասարդ վարչապետ Ջասթին Տրյուդոն ստիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին իրեն ծերացած զգալ: Այդ մասի թագուհին կատակով ասել է Մալթայում Ազգերի համագործակցության գագաթաժողովի ողջույնի խոսքի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
43-ամյա Տրյուդոն հանդիսավոր ընդունելության ժամանակ անկաշկանդ մթնոլորտում ներկաներին հիշեցրել է, որ ինքն միջոցառմանը ներկա ամենաերիտասարդ վարչապետն է:
Այնուհետև նա դիմել է Էլիզաբեթ 2-րդ թագուհուն` հիշեցնելով, որ թագուհին շատ հաճախ է այցելել Կանադա, այդ թվում` Օտտավա, որտեղ 1982-ին ստորագրել է Սահմանադրական ակտ, որն էլ դարձավ Կանադայի սահմանադրության մի մասը (այդ ժամանակ վարչապետը եղել է 9 տարեկան, թագուհին` 55)։
Էլիզաբեթ 2-րդ թագուհին, իր հերթին, դիմել է գագաթաժողովի մասնակիցներին։
«Շնորհակալություն Կանադայի վարչապետին, որ ստիպեց ինձ այդքան ծեր զգալ»,- ժպտալով ասել է թագուհին, ով 2016թ. ապրիլի 21-ին կտոնի 90-ամյա հոբելյանը