Չինաստանում 3-րդ մարդն է մահացել նոր տեսակի վիրուսից
Չինաստանի Հուբեյ նահանգի Ուխան քաղաքում 3-րդ մարդն է մահացել նոր տեսակի կորոնավիրուսից: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Այս վիրուսով վարակված կա 198 մարդ:
Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ 25 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, 35 հոգու վիճակը ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 1 հոգի արդեն մահացել է:
Նշվում է նաև, որ մյուս հիվանդների վիճակը շարունակում է նույնը մնալ: