Ողբերգական դեպք՝ Պերմի հյուրանոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Պերմի հյուրանոցներից մեկում տաք ջրատարի ջարդվելու հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» -ը՝ վկայակոչելով Պերմի տարածքի նահանգապետի վարչակազմի մամուլի ծառայությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ նման տվյալները նախնական են:
Ինչպես հայտնի է դարձել, այրվածքներ են ստացել ևս երեք մարդ: Նրանք արդեն տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվում է, որ դեպքի վայրում կան շտապօգնության և փրկարար ծառայության 7 մեքենա: