Կուլիբալին կարող է տեղափոխվել «ՊՍԺ»
«Նապոլի»-ի պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է տեղափոխվել «ՊՍԺ»: Այս մասին տեղեկանում ենք Foot Mercato-ից:
28-ամյա սենեգալցին պատրաստ է փոխել իր ակումբային գրանցումը: Փարիզյան ակումբը պատրաստ է նրան տարեկան վճարել 12 միլիոն եվրո աշխատավարձ: Նեապոլյան ակումբը պատրաստ է նրան բաց թողնել 75 միլիոն եվրոյի դիմաց:
Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալ»-ը: