«Երանի նման խախտում չլիներ» ` Թուրքիայի կառավարության խոսնակը ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման մասին
Երանի նման խախտում տեղի չունենար. Թուրքիան եւ Ռուսաստանը երկու հարեւան երկրներ են, որոնք զարգացրել են բարեկամական հարաբերություններ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ երկրի կառավարության խոսնակը հայտարարել է, թե օդանավը խոցելու ժամանակ հայտնի չի եղել, դրա երկրի ծագումը, սակայն մի քանի անգամ զգուշացվել է մինչ հարված հասցնելը։
«Եթե իմանայինք, որ ռուսական օդանավ է, նման դեպք չէր գրանցի»,-ասել է Նուման Քուրթուլմուշը։