Ռեալը պատրաստ է 15 մլն եվրո առաջարկել Ալբերտո Մորենոյի համար
Մադրիդի «Արքայական ակումբը» պատրաստվում է ձմռանը ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» իսպանացի պաշտպան Ալբերտո Մորենոյին, այդ մասին տեղեկացնում է TMW-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 12-15 մլն եվրո։
Ռեալը երկար ժամանակ է հետաքրքրվում պաշտպանի ծառայություններով։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում Մորենոն կատարել է ընդամենը մեկ արդյունավետ փոխանցում։