Երբ մենք եկանք` դեպքի վայրում կինն էր և հայրը. ՔԿ նախագահի տեղակալ (տեսանյութ)
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրի զննություն է կատարվում, որին մասնակցում են նաև դատական բժիշկներ` պարզելու, թե քանի վնասվածք կա: Այդ մասին լրագրողների հետ զորւյցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
Նա մանրամսներ չհայտնեց, միայն տեղեկացրեց, որ Կուտոյանի դին հայտնաբերել է կինը:
«Մենք որ եկել ենք դեպքի վայր, եղել է կինը եւ հայրը: Նախնական, այն ինչ օպերատիվ ծառայողները մեզ ներկայացրեցին, կինն է հայտնաբերել դին: Դեռ հարեւանների հետ չենք խոսել: Տարածքն ամբողջական տեսախցիկներով կահավորված է, որպեսզի ապացույց չկորցնենք: Ինքնասպանության վարկածով ևս աշխատում ենք»,-ասաց նա:
Մելիքյանի խոսքով, դեռևս պարզ չէ, թե ում է պատկանում դեպքի վայրում հայտնաբերված զենքը:
Հիշեցնենք, որ իր բնակարանում Կուտոյանի դին հայտնաբերվել է հրազենից բերանի շրջանում արձակված կրակոցով: